• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցը Հնդկաստան

28 ապրիլի, 2023

2023թ. ապրիլի 25-29-ը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Նյու Դելիում՝ մասնակցելու «Առողջապահության գերազանցություն–Հնդկաստան 2023» (Advantage Healthcare India 2023) գագաթնաժողովին։
Ապրիլի 26-ին նախարար Ա. Ավետիսյանը նախագահել է գագաթնաժողովի՝ «Կենտրոնանալով գործընկերության և համագործակցության վրա» խորագրով առաջին նստաշրջանը: 
Նույն օրը գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Մանսուխ Մանդավիայի հետ: Ընդգծելով առողջապահության բնագավառում հայ-հնդկական գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը` կողմերը քննարկել են երկու երկրների առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` դեղագործության, հիվանդանոցային օղակում համագործությունը, մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները: Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդվում է համագործակցության նոր ձևաչափերով:
Ապրիլի 27-ին գագաթնաժողովի շրջանակում Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ՄԵՏՐՈ» (METRO) հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում ինտենսիվ թափ գրանցող հայ-հնդկական հարաբերություններին և ընդգծել երկկողմ գործակցությունը նորանոր բաղադրիչ-ծրագրերով համալրելու կարևորությունը: Առաջնորդվելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու իրենց փոխադարձ ցանկությամբ և ձգտելով խթանել ու ամրապնդել առողջապահության ոլորտում համագործակցությունը, հանդիպման շրջանակում կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հնդկաստանում գործող և մեծ ճանաչում վայելող «ՄԵՏՐՕ» հիվանդանոցային համալիրի և Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև: Հուշագրով հնարավորություն է ստեղծվում երկուստեք մատուցել առողջապահական ծառայություններ, տրամադրել խորհրդատվություն, իրականացնել բուժում համապատասխան պացիենտների համար, կազմակերպել բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ, պատվիրակությունների, աշխատանքային խմբերի և փորձագետների հանդիպումներ և փոխայցելություններ: Հուշագրի ստորագրումից հետո հայաստանյան պատվիրակության համար կազմակերպվել է հիվանդանոցում շրջայց, տեղի բուժանձնակազմը ներկայացրել է նորարար լուծումներով հիվանդանոցային համակարգը, ձեռքբերումները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարք-սարքավորումները:
Նույն օրը նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Դեսպան Յուրի Բաբախանյանի հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում համագործակցության ներուժին։
Ապրիլի 28-ին գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի բժշկական հաստատությունների ամենամեծ ցանցի` Ապոլլոյի, և Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր: Արդյունքում բժշկական այս կենտրոնների միջև կստեղծվեն լայն համագործակցության ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություններ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: